Կարեն Գիլոյանն այցելել է Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց ֆուտբոլի ակադեմիա


Կարեն Գիլոյանն այցելել է Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց ֆուտբոլի ակադեմիա

  • 30-06-2023 12:23:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է  հայկական ֆուտբոլի լեգենդ, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց ֆուտբոլի ակադեմիա:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալը լեգենդար ֆուտբոլիստի հետ շրջել է նոր կառուցվող ակադեմիայում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու իրականացվող աշխատանքներին: 
 
Ակադեմիայում գրեթե ավարտվել են խաղադաշտի, հանդերձարանների կառուցման, ինչպես նաև ենթակառուցվածքների ներքին հարդարման աշխատանքները: 
 
Ակադեմիան շուտով կհանձնվի շահագործման:
 
ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play