Աշխարհում բանկային տրոյացիների տեղադրման փաթեթների թիվն ավելացել է մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների կրճատման ֆոնին
04-07-2023 10:39:55 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 4 948 522 գրոհ: Այդ մասին են վկայում ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2022-ի հունվար-մարտին կանխվել է 6 463 414 նման գրոհ։
Նվազել է նաև հայտնաբերված վնասաբեր տեղադրման փաթեթների քանակը. այսպես, եթե ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին օգտատերերի բջջային սարքերում հայտնաբերվել է 307 529 վնասաբեր տեղադրման փաթեթ, ապա 2022-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է 516 617 նման փաթեթ, ինչը 79 448-ով պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 935 043-ով պակաս 2021-ի առաջին եռամսյակի ցուցանիշից։
«Կասպերսկի» ընկերության փորձագետների տվյալներով՝ բանկային տրոյացիների տեղադրման փաթեթների թիվը կրկին սկսել է աճել և 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել 57 601։ Աճի միտումը նկատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ հայտնաբերվել է 53 947 նման փաթեթ՝ 15 594-ով ավելի, քան 2021-ի չորրորդ եռամսյակում, և 28 633-ով ավելի, քան մեկ տարի առաջ՝ 2021-ի առաջին եռամսյակում:
Հակառակ միտումն է ի հայտ եկել մոբայլ շորթող տրոյացիների մասով, քանի որ 2022-ին մոբայլ շորթող ծրագրերի թվի անկումից հետո այն մնում է փոքր՝ 1 767 այս տարվա հունվար-մարտին։ Ընկերությունում կարծում են, որ, ըստ երևույթին, այդ սեգմենտը գնալով պակաս գրավիչ է դառնում խարդախների համար։ Եզրահանգումը հաստատվում է նրանով, որ 2022-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է մոբայլ շորթող տրոյացիների 1942 տեղադրման փաթեթ՝ 2371-ով պակաս նախորդ եռամսյակի ցուցանիշից և 1654-ով պակաս, քան 2021-ի առաջին եռամսյակում։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն