Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը


Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

  • 05-07-2023 15:34:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։
 
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, Ալիևը պատմել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման» գործընթացների մասին, տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։
 
Ֆիդանը Բաքու է ժամանել «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ Բաքվում անցկացվող հավաքին մասնակցելու նպատակով։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play