Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած


Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

  • 06-07-2023 14:03:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 6-ին, ժամը 10։36-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ZIL» (վարորդ՝ Ա․ Գ․) և «GAZelle» (վարորդ՝ Հ․ Հ․ ծնված 1990 թ․) մակնիշների բեռնատարները․ «GAZelle» մակնիշի բեռնատարի վարորդը արգելափակվել է խցիկում։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Հ․ Հ․-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն