ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնեցրել են ռազմամթերքի արտադրության ընդլայնման նախագիծը


ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնեցրել են ռազմամթերքի արտադրության ընդլայնման նախագիծը

  • 07-07-2023 14:06:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Եվրամիության խորհուրդը Եվրախորհրդարանի հետ համաձայնեցրել է ԵՄ երկրներում ռազմամթերքի արտադրության ընդլայնման նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համապատասխան հաղորդագրությունը հուլիսի 7-ին հրապարակվել է ԵՄ Խորհրդի կայքում։
 
«Խորհրդի նախագահությունն այսօր Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Ռազմամթերքի արտադրության աջակցության ակտի վերաբերյալ (խմբ.՝ ASAP, Act in Support of Ammunition Production)»,- ասված է զեկույցում։
 
Նշվում է, որ այս որոշումը թույլ կտա ԵՄ բյուջեից հրատապ կարգով 500 մլն եվրո հատկացնել ռազմամթերքի ու հրթիռների արտադրությունն ավելացնելու համար։ Ընդ որում, կիրականացվի Եվրոպայում ռազմամթերքի արտադրության երկարաժամկետ ավելացում ապահովելու պլանը՝ Ուկրաինայի և ԵՄ անդամ պետությունների համար։
 
Եվրահանձնաժողովը մայիսի սկզբին առաջարկներ էր ներկայացրել Ռազմամթերքի արտադրության աջակցության ակտի վերաբերյալ, որը պետք է մեծացնի եվրոպական պաշտպանական արդյունաբերության շահագրգռվածությունը՝ ներդրումներ կատարելու արտադրական կարողությունների ավելացման բնագավառում:
 
Այժմ նախնական համաձայնագրին պետք է հավանություն տան ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը։ Ակնկալվում է, որ այն կստորագրվի և ուժի մեջ կմտնի մինչև հուլիսի վերջը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play