Լավրովը Թուրքիային զգուշացրել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է բերել բացասական հետևանքներ


Լավրովը Թուրքիային զգուշացրել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է բերել բացասական հետևանքներ

  • 10-07-2023 14:45:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հուլիսի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
 
Զրույցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, Սիրիային ուղղված ՄԱԿ-ի աջակցության մեխանիզմի ժամկետի երկարաձգումը և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։
 
Մեկ օր անց՝ հուլիսի 9-ին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
 
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի և Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի շրջանակի վերջին զարգացումները։
 
Ռուսական կողմի հայտարարության համաձայն՝ քննարկվել է նաև  «Ազով» գումարտակի հրամանատարների վերադարձը Ուկրաինա։
 
«Կողմերը մտքեր էին փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա, այդ թվում՝ «Ազովի» առաջնորդների՝ Ստամբուլից Կիև վերադարձի հետ կապված իրավիճակի», - ասված է եղել ռուսական կողմի  հաղորդագրության մեջ։
 
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ արտգործնախարարները վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «հարաբերությունների վստահության բնույթը պահպանելու և ամրապնդելու» անհրաժեշտությունը՝ երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։ Նաև նշվում է, որ Լավրովն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի կողմից Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարման վրա, ընգծելով, որ նման քայլերը կարող են հանգեցնել «միայն բացասական հետևանքների»։
 
Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա են վերադարձել «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։ Մարիուպոլի «Ազովստալ»  գործարանի պաշտպանները անցյալ տարի հանձնվել էին, իսկ հրամանատարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play