Եթե Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, ԼՂ-ն բանակցություններից դուրս չէր թողնի. Վահագն Ալեքսանյան


Եթե Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, ԼՂ-ն բանակցություններից դուրս չէր թողնի. Վահագն Ալեքսանյան

  • 11-07-2023 12:00:21   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է:
 
«Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ՝
 
1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա չէր դարձնի:
 
2. 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
 
3. 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում  Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ չէր քվեարկի, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս:
 
4. Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չէր թողնի:
 
5. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում Ադրբեջանին վետոյի իրավունք չէր շնորհի (Մադրիդյան սկզբունքներով):
 
6. Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն քաղաքականապես չէր զրոյացնի փաստացի այն հիմնավորմամբ, որ ԼՂ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել (Մադրիդյան սկզբունքներով):
 
7. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին քաղաքականապես չէր զրոյացնի (Մադրիդյան սկզբունքներով):
 
8. Առանց բանակցություններում արդյունք ստանալու 7 շրջանները օկուպացված տարածք չէր անվանի եւ այսպիսով Հայաստանին օկուպանտի պիտակ չէր կպցնի (2001 թվականի մայիսի 8-ին «Ա1+»-ի եթերում):»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն