ՀՀ Ազգային ժողովը կազմակերպում է երկշաբաթյա անվճար «Ամառային դպրոց» կրթական ծրագիր


ՀՀ Ազգային ժողովը կազմակերպում է երկշաբաթյա անվճար «Ամառային դպրոց» կրթական ծրագիր

  • 12-07-2023 12:28:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2023 թվականի օգոստոսի 21-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների եւ ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց, որտեղ կդասավանդվեն քաղաքագիտական, հասարակագիտական առարկաներ:
 
Դասերի ընթացքում պատգամավորների եւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ կկազմակերպվեն 
հանդիպումներ, կապահովվեն հետաքրքիր,գիտելիքով ու տեղեկատվությամբ հագեցած դասընթացներ։ Ծրագրի ընթացքում
նախատեսվում են նաեւ այցելություններ թանգարաններ եւ մշակութային այլ վայրեր։
 
Դպրոցի հանդիսավոր փակմանը մասնակիցները կստանան հավաստագրեր եւ խրախուսական նվերներ։
 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ամառային դպրոցի» դասընթացներին կարող են մասնակցել Ազգային ժողովի կողմից հայտարարված մրցույթի հաղթողները:
 
Ցանկության դեպքում կարող եք գրանցվել հետեւյալ հղումով՝
 
Հայտերն ընդունվում են մինչեւ 2023 թվականի օգոստոսի 1-ը:
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝
 
011 513-627, 098 16-30-40
 
 
ՀՀ ԱԺ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն