Ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը


Ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը

  • 14-07-2023 10:05:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Լեռնային Ղարաբաղում այսօր ձերբակալվել է Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, հաղորդում է վերջինիս պաշտպանությունը ստանձնած Ռաֆայել Մարտիրոսյանը: Փաստաբանը չի նշում` ինչ գործի շրջանակներում և որ մեղադրանքով, միայն պնդում է, թե Բալասանյանի «մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ»:
 
Արցախի պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունները առայժմ չեն հաստատել, մանրամասներ չեն հաղորդել:
 
Ամիսներ առաջ հաղորդվել էր, որ Ստեփանակերտում իրավապահները քրեական գործեր են հարուցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում`Վիտալի Բալասանյանի առնչությամբ: Դատախազությունից, սակայն, «Ազատության» հարցմանն ի պատասխան հրաժարվել էին մանրամասներ հայտնել, պատճառաբանելով, թե «նախաքննություն է ընթանում»:
 
Մինչ այդ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել էր Արցախում տեղի ունեցած չարաշահումների մասին ու հանձնարել «ավելացնել գործադրվող ջանքերը Արցախում իրավական անվտանգության, իրավակարգի պաշտպանության մակարդակը որակապես նոր հարթություն հասցնելու ուղղությամբ»։
 
Արդյո՞ք Բալասանյանի ձերբակալությունը կապ ունի նախագահ Հարությունյանի բարձրաձայնած չարաշահումների հետ՝ Արցախի պաշտոնական աղբյուրները դեռ չեն հստակեցնում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը