Միջազգային կառույցներից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել, ինչն ավելի ակտիվ աշխատելու հրամայական է առաջադրում. Արայիկ Հարությունյան


Միջազգային կառույցներից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել, ինչն ավելի ակտիվ աշխատելու հրամայական է առաջադրում. Արայիկ Հարությունյան

  • 14-07-2023 11:06:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ԼՂ լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը:
 
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
 
«Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու հրամայական է առաջադրում:
 
Ելնելով իրավիճակից՝ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ»,- հայտնում են ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը