Այլ միջազգային դերակատարներ ևս պետք է հետևեն այս գծին. ԱԳՆ խոսնակը ՀԱԱԳԱ-ի դատարանի՝ Լաչինը բացելու որոշման մասին


Այլ միջազգային դերակատարներ ևս պետք է հետևեն այս գծին. ԱԳՆ խոսնակը ՀԱԱԳԱ-ի դատարանի՝ Լաչինը բացելու որոշման մասին

  • 17-07-2023 18:58:11   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու իր հրահանգը վերահաստատելուց հետո Մարդու իրավունքների միջազգային դատարանը որոշեց՝ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր իրավասության տակ եղած բոլոր միջոցները Միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար:
 
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը՝ նշելով.
 
«Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն այս գծին»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական