ԵՄ-ի կողմից նոր դիրքորոշու՞մ․ Մակնաբանում է Շահան Գանտահարյանը


ԵՄ-ի կողմից նոր դիրքորոշու՞մ․ Մակնաբանում է Շահան Գանտահարյանը

  • 18-07-2023 14:44:00   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Բրյուսելյան հանդիպումն ամփոփելով Շառլ Միշելը ակնարկել է Արցախի ապաշրջափակման առումով Աղդամի ճանապարհի մասին։ «Սա կարո՞ղ է մեկնաբանվել ԵՄ-ի կողմից նոր դիրքորոշում»։«Նոյյան Տապան»ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Կարող եմ ասել որ Միշելի հայտարարության ամենախնդրահարույց բաժինն է ձեր նշածը, որ ձևակերպվել է որպես 4-րդ կետ՝ «Մարդասիրական խնդիրներ» խորագրի տակ։ Միշելը Լաչինը զուգահեռացնում է Աղդամի հետ, ինչը Ադրբեջանի համարկումի օրակարգն է։Արցախի ժողովրդին Արցախից ելքի եւ վերադարձի ազատ տեղաշարժը, ըստ եռակողմ համաձայնությանը, ապահովում էր ռուսական կողմը: Հիմա Բաքուն արգելափակում է այդ ելքը եւ առաջարկում նոր ելք։ Բրյուսելը նշումի կարգով արծարծում է այդ հնարավորությունը։Հետևաբար, խնդիրը զուտ մարդասիրական աղետի պարոնակում ներկայացնելը կարծում եմ վտանգներ է ներառում։
 
Ռուսական գործառույթների փոխարինման այս գործողություններին առընթեր արձանագրվում են Մոսկվա-Անկարա և Մոսկվա-Բաքու սուր հայտարարություններ: Էրդողանն հիշեցնում է ռուս խաղաղապահության ժամկետի ավարտը և թե հույսով է, որ Մոսկվան կհարգի համաձայնությունությունը և կհեռանա Արցախից, իսկ Բաքուն  մերժում է Մոսկվայի հայտարարությունը` պաշտօնական Երևանի ճամբով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու առումով:
 
Այս հանգամանքների նկատառումով է ընկալվում Բրյուսելի հայտարարության խնդրահարույց բաժինները եւ դրանց հիման վրա է նախանշվում ԵՄ-ի նախաձեռնությամբ տեղի ունենալիք հետագա հանդիպումներից բխելիք հայտարարությունները։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն