ԱՐՑԱԽԻ ԱԺ-ի ՈՐԴԵԳՐԱԾ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՕՐԵՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՌԱՆՑՔ՝ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ


ԱՐՑԱԽԻ ԱԺ-ի ՈՐԴԵԳՐԱԾ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՕՐԵՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՌԱՆՑՔ՝ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ

  • 26-07-2023 15:05:06   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
 
Պաշտոնական Ստեփանակերտը ներկայացրել է «Անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա արտաքին ինքնորոշման ապահովման ու ճանաչման համար առկա անառարկելի հիմքերը։Ո՞րքանով այս մոտեցումը ընկալելի կլինի միջազգային հանրության կողմից․«Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Արցախի նախագահի հայտարարությունում ներառվել են միջազգային օրենքով և պրակտիկայով սահմանված իրավաչափություններ։Կարծում եմ ճիշտ մոտեցում է Արցախի ճգնաժամը միջազգայնացնելու ուղղությամբ կիրառված մեթոտիկան։Այնտեղ ձևակերպվել են ուժի բացառման, արտաքին ինքնորոշման, ճանաչման և իրավահավասարության նորմերը։
 
Կարծում եմ խիստ անհրաժեշտ է, որ Արցախի ԱԺ-ի որդեգրած դեօկուպացիայի օրենքի իրավադրույթների հիման վրա մշակվի համահայկական հայեցակարգ իբրև ուղենիշ՝ բանակցային նոր ռազմավարության։ Այժմ հնչեցվող միջազգային իրավաչափական հիմնավորումները կարելի է ներառել այդ փաստաթղթում։Թե՛ հայկական դիվանագիտությունը եւ թե՛ հայկական գործոնը աշխարհում պիտի աշխատեն նույն պահանջներով հանդես գալ, համաձայնեցված ուղենշային փաստաթղթի հիմամբ։ 
 
«Անջատում հանուն փրկության» բանաձևի միջազգային հիմքը նկատի ունենալով հանդերձ,կարծում եմ նպատակահարմար կլինի օգտագործել «ճանաչում հանուն փրկության» ձևակերպումը։ «Անջատում»-ը կարող է մեկնաբանվել այնպես, որ Արցախը մաս է կազմել Ադրբեջանին որից հիմա պետք է անջատել։ 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն