Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, իսկ Բաքվից հնչում են անմարդկային ու ցինիկ հայտարարություններ․ ՀՀ ԱԳ փոխնախարար


Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, իսկ Բաքվից հնչում են անմարդկային ու ցինիկ հայտարարություններ․ ՀՀ ԱԳ փոխնախարար

  • 27-07-2023 13:05:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարների շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով մտնելուն, մինչդեռ Բաքվից հնչում են ցինիկ հայտարարություններ՝ անտեսելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը:

Այս մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Հայկական բեռնատարների շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն: Մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր կատարման ենթակա որոշումը` ապահովելու անարգել մուտքը»,-գրել է Կոստանյանը:
Նա հավել է՝ բացի այդ՝ Բաքվից հնչում են անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական