Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը


Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը

  • 31-07-2023 11:28:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել հումանիտար մատակարարումների այլընտրանքային ուղիները։
 
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
 
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել փոխզիջման անհրաժեշտությունը այլընտրանքային ուղիների հարցում, որպեսզի մարդասիրական մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Պետքարտուղարը միաժամանակ շեշտել է, որ խաղաղ բանակցությունների հարցում բոլոր կողմերը պետք է պահպանեն դրական առաջընթացը։
 
«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play