«ՈՐՈՇՈՒՄ. ԱՐԱՐԱՏ միջազգային տոն սահմանելու մասին»


«ՈՐՈՇՈՒՄ. ԱՐԱՐԱՏ միջազգային տոն սահմանելու մասին»

  • 17-07-2023 16:05:21   | Հայաստան  |  Հայտարարություններ



 
ՈՐՈՇՈՒՄ
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)
 
ԱՐԱՐԱՏ միջազգային տոն սահմանելու մասին
(17-ը հուլիսի, ամսաթիվ, երբ Նոյյան Տապանը հանգրվանեց Արարատյան լեռներում)
 
- Հաշվի առնելով բիբլիական Արարատ լեռան համամարդկային նշանակությունը մարդկության պատմության մեջ։ 
- Հիմնվելով Սուրբ Գրքի՝ Աստվածաշնչի խոսքերի վրա. «Եվ կանգ առավ տապանը յոթերորդ ամսում, ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատյան լեռներում։ Ջուրը շարունակեց նվազել մինչեւ տասներորդ ամիսը. տասներորդ ամսվա առաջին օրը երեւացին լեռների գագաթները» (Ծննդ. 8:4,5)։*
- Հաշվի առնելով, որ մարդկության վերածնունդը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում, որտեղ գտնվում է հայության համար սուրբ բիբլիական Արարատ լեռը։ 
- Հաշվի առնելով, որ Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է։ 
- Նկատի ունենալով համամարդկային արժեքների եւ ավանդույթների, քրիստոնեական պատվիրանների եւ մարդասիրության վերազարթոնքի անհրաժեշտությունը։ 
- Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգը՝ նոր քաղաքակրթության, համակեցության նոր արժեհամակարգ կառուցելու հրամայականն է եւ միաժամանակ, այս գործընթացի անհապաղ իրականացումը։ 
- Միասնական հոգեւոր արարման մեր կոչն ուղղված է բոլոր ազգերին ու ազգություններին, բոլոր նրանց, ովքեր կրում են մարդու ստեղծագործական աշխարհի գաղափարը։ Այս պատմական աննախադեպ շրջադարձում միավորենք ժողովուրդների փորձն ու իմաստությունը։
- Քաղաքակրթական բեկում ապահովելու նպատակով։
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը)
ՈՐՈՇՈՒՄ Է
 
1) Սահմանել Արարատ միջազգային տոնը՝ որպես համամարդկային արժեքների եւ ավանդույթների խորհրդանիշ, որը կնշվի ամեն տարի հուլիսի 17-ին։
2) Դիմել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին հուլիսի 17-ին նշվող ամենամյա Արարատ միջազգային տոնի սահմանումը նախաձեռնելու առաջարկով` այն նշելով Միավորված Ազգերի Կազմակերպության տարեկան պաշտոնական տոների օրացույցում։ 
3) Դիմել Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններին՝ հուլիսի 17-ը Արարատ ազգային տոն սահմանելու առաջարկով։ 
4) Տեղեկացնել համաշխարհային բոլոր կրոնական կազմակերպություններին հուլիսի 17-ը ամենամյա Արարատ միջազգային տոն սահմանելու մասին։ 
5) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետություն) Նախագահի ստորագրմանը ներկայացնել «Արարատ միջազգային տոն սահմանելու մասին» օրենքը։ 
 
Արմեն Տեր-Սարգսյան 
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
12.07.2023 թ․
 
* Աստվածաշնչի տեքստի թարգմանության մեջ եբրայերենից՝ տասնյոթերորդ օր, իսկ արամերենից՝ քսանյոթերորդ օր: 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play