Կրեմլն արձագանքել է առանց Ռուսաստանի մասնակցության Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու Էր Ռիադի մտադրությանը


Կրեմլն արձագանքել է առանց Ռուսաստանի մասնակցության Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու Էր Ռիադի մտադրությանը

  • 31-07-2023 15:49:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանը կհետևի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցով մոտ 30 երկրի հանդիպում անցկացնելու՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է РИА Новости-ն։
 
«Դեռ պետք է լիովին հասկանալ, թե ինչ նպատակներ են դրված, և իրականում ինչի մասին են պատրաստվում խոսել կազմակերպիչները», - ընդգծել են Կրեմլում։ Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվան բազմիցս ասել է. «Խաղաղ կարգավորմանը նպաստելու ցանկացած փորձ արժանի է դրական գնահատականի»։
 
РИА Новости-ի ռուսական աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան չի ընդունի Էր-Ռիադի բանակցությունների արդյունքները, քանի որ Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը