Բաքուն պնդում է Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը


Բաքուն պնդում է Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը

  • 01-08-2023 15:02:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը համապատասխանում է միջազգային ու ազգային օրենքին, պնդում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
 
Դատախազության վարչության պետ Մախիր Աբասովն ասել է, որ Ադրբեջանի քրեական օրենսդրությամբ՝ մարդկության և ռազմական հանցագործությունների վրա վաղեմության ժամկետը չի տարածվում։
 
68- ամյա արցախցուն ադրբեջանցի սահմանապահները ձերբակալեցին շաբաթ օրը: Վագիֆ Խաչատրյանը, Կարմիր խաչի ուղեկցությամբ, Երևան էր տեղափոխվում հրատապ վիրահատության: Ադրբեջանը հայտարարում է, թե տասը տարի է փնտրում են նրան։ Միջազգային հետախուզման մեջ է։ Ըստ Բաքվի՝ Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին Վագիֆ Խաչատրյանը 25 ադրբեջանցի է սպանել։ Խաչատրյանի դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները։ Վագիֆ Խաչատրյանն այժմ Բաքվի հիվանդանոցում է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play