Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ իրազեկման հոլովակ


Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ իրազեկման հոլովակ

  • 04-08-2023 12:19:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն:
 
Կոմիտեի հիմնական նպատակը ոչ թե խախտումների բացահայտումը և պատասխանատվության միջոցների կիրառումն է, այլ՝ կանխարգելումը: Հետևաբար, խրախուսելով կամավոր կարգապահությունը, ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել բացառապես պետական գրանցում ստանալուց կամ հարկային մարմնում հաշվառվելուց հետո, օրենքով սահմանված դեպքերում կիրառել հսկիչ-դրամարկղային մեքենա, վարել հաշվառում և վճարել հարկերը: 
 
Եթե ձեռնարկատիրական գործունեության համար պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, ապա անհրաժեշտ է կիրառել բացառապես տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ: Գործունեության վայրի փոփոխության դեպքում, ՀԴՄ-ի գրանցման հասցեն փոփոխվում և համապատասխանեցվում է նոր գործունեության վայրի հասցեին: 
 
Եվ հիշեցնենք, որ նույնիսկ փոքր եկամուտներից հարկ վճարելով՝ նպաստում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, երկրի հզորազմանն ու կայունացմանը:
 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն