Մոսկվան գոհ է ՀՀ դեսպանի հետ շփումներից. ՌԴ ԱԳՆ-ն խայծ է անվանել ԶԼՄ հրապարակումը


Մոսկվան գոհ է ՀՀ դեսպանի հետ շփումներից. ՌԴ ԱԳՆ-ն խայծ է անվանել ԶԼՄ հրապարակումը

  • 04-08-2023 14:48:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ ԱԳՆ–ից նշել են նաև, որ ՌԴ–ն ներկայումս Հայաստանում դիվանագիտական առաքելության նոր ղեկավար նշանակելու պլաններ Մոսկվան չունի։
 
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում Sputnik Արմենիայի աղբյուրը՝ մեկնաբանելով «Հրապարակ» օրաթերթի օգոստոսի 3-ի հրապարակումը, թե իբր ռուսական կողմը դժգոհ է ՌԴ–ում Հայաստանի դեսպանի աշխատանքից, իսկ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանը շուտով փոխարինվելու է։
 
«Դա ոչ այլ ինչ է, քան էժան խայծ: Հավանաբար, ինչ-որ մեկն ուզում է ռուս-հայկական հարաբերություններին վնաս հասցնելու հաշվին իր շահերն առաջ տանել։ Իհարկե, Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխությունը Երևանի բացառիկ իրավասությունն է, սակայն ռուսական կողմը լիովին բավարարված է Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից»,-ասել է աղբյուրը:
 
Բացի այդ, ՌԴ–ն ներկայումս Հայաստանում դիվանագիտական առաքելության նոր ղեկավար նշանակելու պլաններ չունի։
 
Նախօրեին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին փոխարինելու հարցը, քանի որ Մոսկվայում նրանից դժգոհ են։ Նշվել է նաև, որ Վաղարշակ Հարությունյանին փոխարինելու հարցը վաղուց է քննարկվում։ ՀՀ–ն ուզում է նրան փոխարեն Մոսկվա ուղարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին։
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարի 5-ին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play