ՌԴ ՊՆ-ն հայտնել է Նովոռոսիյսկ նավահանգստի վրա ԱԹՍ-ներով հարձակման փորձի մասին


ՌԴ ՊՆ-ն հայտնել է Նովոռոսիյսկ նավահանգստի վրա ԱԹՍ-ներով հարձակման փորձի մասին

  • 04-08-2023 16:00:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Նովոռոսիյսկ նավահանգստի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձի մասին, պնդելով, որ ԱԹՍ-ներն արձակվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
 
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
 
Նովոռոսիյսկ նավահանգստում տեղակայված Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը հայտնել է, որ իր ենթակառուցվածքները ևս չեն վնասվել, և նավթի առաքումները շարունակվում են սովորական ռեժիմով։
 
Ընկերությունը, սակայն, նշում է՝ որոշում է կայացվել նավահանգստում նավերի տեղաշարժի ժամանակավոր արգելք սահմանել։
 
Կիևը չի մեկնաբանել այս հարձակման մասին պնդումները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը