Ընթանում է աշխարհաքաղաքական հակամարտություն՝ մարդասիրական օժանդակություն հասցնելու կարգախօսով


Ընթանում է աշխարհաքաղաքական հակամարտություն՝ մարդասիրական օժանդակություն հասցնելու կարգախօսով

  • 04-08-2023 20:15:23   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը.։«Ի՞նչ է նշանակում «աջակցություն» և դա ի՞նչպես է թարգմանվում ,երբ Ադրբեջանը շարունակում է պաշարված պահել Արցախը»։«Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Ձեր հարցում կա ճիշտ դիտարկում։«Աջակցություն»ը կամ կոչը մնում է դեկլարատիվ սահմաններում, երբ դրանց չի ուղեկցում ճնշամիջոցը, այս դեպքում՝ պատժամիջոցային քաղաքականությունը։
 
Ադրբեջանն անտեսում է եռակողմ պայմանավորվածությունները եւ չի հարգում արդարադատության դատարանի կամ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումները։ Ադրբեջանական վարքագիծը շարունակվելու է, մինչև այն ատեն, որ նա անպատժելի է։Իսկ պատժամիջոցները կորոշվեն ոչ միայն միջազգային կոչերն ու որոշումները անտեսելու կամ ոտնահարելու դեպքերում, այլ քաղաքական պահի հասունացման պարագաներում։
 
Ոչ միայն ԵՄ-ը, այլ նաև ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն կոչ են անում վերացնել պաշարումը։ Այդ կոչերում նկատվում են տարբեր երանգներ, երբեմն նույնիսկ ներհակասություններ։ Այդ հայտարարությունները կարծում եմ պետք է դիտարկել տարածաշրջանում միջնորդական կամ գործընթացների ղեկավարման աշխարհաքաղաքական հակամարտության տրամաբանության շրջանակներում։
 
Վաշինգտոնը զուգահեռացնում է մարդասիրական օժանդակությունների ուղարկման Բերձորի եւ Աղտամի ճանապարհները, երբ խոսում է այլընտրանքային ուղիների մասին։ ՌԴ-ն հիշեցնում է, որ միայն իր միջնորդությամբ կարելի կլինի հանգուցալուծել իրավիճակը իսկ ԵՄ-ի  դեպքում  Շարլ Միշելի եւ Ջոզեֆ Բորելի հայտարարություններում նկատվում է կարեվոր հակասություն։ Միշելն ակնարկում է Աղդամի ճանապարհի գործարկմանը, իսկ Բորելն ասում է որ չի կարելի Աղդամի ճանապարհը այլընտրանք համարել Բերձորին։ Ընթանում է աշխարհաքաղաքական հակամարտություն՝ մարդասիրական օժանդակություն հասցնելու կարգախօսով, ըստ էության սակայն ազդեցության գոտիների եւ գործոնների բախման իրողությամբ։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն