Սարսափելի և անմարդկային է ԼՂ-ում տիրող իրավիճակը. Նուբար Աֆեյան


Սարսափելի և անմարդկային է ԼՂ-ում տիրող իրավիճակը. Նուբար Աֆեյան

  • 10-08-2023 15:52:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայտնի ձեռներեց, կենսատեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ-ում օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամին:
 
«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ ես սարսափելի և անմարդկային եմ համարում ԼՂ-ում տիրող իրավիճակը»,- գրել է Աֆեյանը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հրապարակած զեկույցը, ըստ որի, Ադրբեջանը ցեղասպանություն է իրագործում ԼՂ բնակիչների նկատմամբ:
 
Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
 
Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
 
Տեղում օրեցօր վատթարանում է մարդասիրական ճգնաժամը, ամենասովորական մթերքների և ապրանքների սուր դեֆիցիտ է, բնակչությունը մատնված է սովի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը