Բաքուն դատապարտում է արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու Մադրիդի որոշումը


Բաքուն դատապարտում է արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու Մադրիդի որոշումը

  • 15-08-2023 12:14:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Բաքուն դատապարտում եւ անընդունելի է համարում արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու Իսպանիայի կառավարության որոշումը:
 
Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատունն էր X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու:
 
«AECID_es -ն (Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպություն - խմբ․ ) ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան Acontraelhambre -ի («Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» - խմբ․)՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով», - հայատառ գրառմամբ հայտարարել է գերատեսչությունը։
 
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխան գրառմամբ հայտարարել է՝ «անընդունելի է» Իսպանիայի աջակցությունը, Ադրբեջանը «խստորեն դատապարտում է այդ ոչ կառուցողական մոտեցումը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը