ԼՂ-ում իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և անվտանգությանը. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ


ԼՂ-ում իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և անվտանգությանը. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

  • 17-08-2023 11:34:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացնում։
 
Մտահոգված եմ ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վատթարացման մասին տեղեկություններով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը:
 
«Բրազիլիան հաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:  սահմանների վերահսկողության խստացման ժամանակ պետք է հաշվի առնել մարդասիրական իրավունքի սկզբունքները, որպեսզի կանխվի անմեղ քաղաքացիներին պատճառվող տառապանքը:
 
Ներկայիս իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և անվտանգությանը: 
 
Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի դեպի ԼՂ մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի հնարավորությունը: Մենք անհրաժեշտ ենք համարում հրատապ լուծում գտնել ճգնաժամին, որը կարող է ավելի վատթարանալ ձմռանն ընդառաջ»,- ասել է ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը:
 
Նիստն անցկացվում է Հայաստանի պահանջով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը