Թուրքիան մտնում է ուժգին երկրաշարժերի շրջան. զգուշացնում է թուրք առաջատար սեյսմոլոգը


Թուրքիան մտնում է ուժգին երկրաշարժերի շրջան. զգուշացնում է թուրք առաջատար սեյսմոլոգը

  • 18-08-2023 10:30:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիան թևակոխում է ուժեղ երկրաշարժերի շրջան:
 
Այս մասին  Hürriyet թերթին ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, ով բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին։
 
Թուրքական իշխանությունները ծրագրում են Ստամբուլում վերաբնակեցնել մոտ 1,5 միլիոն բնակիչներ, որոնք գտնվում են ոչ սեյսմակայուն տներում, մարտին հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության նախկին նախարար Մուրադ Քուրումը։
 
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է այդ ծրագրերը՝ մատնանշելով քաղաքի գերբնակեցման հետ կապված խնդիրները: Իմամօղլուն ավելի վաղ ներկայացրել էր երկրաշարժին նախապատրաստվելու քաղաքապետարանի ծրագրերը և հայտարարել, որ դա անխուսափելի է, սակայն հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե երբ կհարվածի տարերքը։
 
Քաղաքապետարանի տվյալներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, մոտ 4,5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։
 
«Ես չեմ կատակում այս մասին, քանի որ պարզ է, թե ինչպիսին է լինելու հաջորդ շրջանը, մենք այնպիսի փուլում ենք ապրում,  մտնում ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ սկսում են ուժեղ երկրաշարժեր տեղի ունենալ»,- մեջբերել է Գորյուրը։
 
Սեյսմոլոգը կրկին զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը