Դիմում եմ վարչապետին․ անհաջողությունների շղթան չի կտրվի, քանի դեռ սրանց ուշադրություն չենք դարձնում
18-08-2023 13:15:55 | Հայաստան | Հայտարարություններ
Կոչ Հայաստանի կառավարությանը և Հայ Ազգին
«Հայկական Հարց»-ի լուծված է «Վոդրո Վիլսոնի Իրավարար Վճիռ»-ով (ՎՎԻՎ), նոյեմբերի 22-ին, 1920 թ։
«Հայկական Հարց»-ում Միջազգային Իրավագիտությունը, լուռ է, Լենին-Աթաթուրք (մարտ, 16, 1921) պայմանագրի (ԼԱՊ) ստորագրումից հետո, որպես սոցիալիզմը մուսուլմանական աշխարհում տարածելու թուրքական խոստումին մատաղ։
«Ազգերի Լիգա»-ն, այսօրվա ՄԱԿ-ը, ստեղծված է «Հայկական Հարց»-ը օրենքով (մանդատով) լուծելու հեռանկարով։
Վոդրո Վիլսոնի հանրահայտ 14 կետերը, «Ազգերի Լիգա»-յի ստեղծումը, դրան հաջորդած ՎՎԻՎ, Նոբելյան մրցանակի ստանալը հետևանքն էր Թուրքերի կողմից Հայ ազգին վերացնելու արհավիրքի իրատես գնահատման և նման հանցանքները ապագայում իսպառ կանխելու տեսլականով։
ԱՄՆ-ը այդ մանդատի միակ կրողն է։ Նա չի հրաժարվել այդ մանդատից։ Նա չի էլ կարող հրաժարվել Թուրք Հայկական սահմանի վերաբերյալ վեճի լուծման իր իսկ ստանձնած մանդատային լուծումից, այն է ՎՎԻՎ-ից, որը «լուծել է վեճը վերջնականապես և ենթակա չէ բողոքարկման»։
103 տարի, շարունակաբար ԱՄՆ-ը լուռ է, աստծո գործը երկրի վրա կատարելու իր առաքելության մասին ՎՎԻՎ-ով համդերձ, 100 հազարավոր հայեր փրկած հավերժ երախտապարտություն սնող քայլերով հանդերձ։
ՆԱՏՕ-ն իր էությամբ հակավիլսոնյան է, որովհետև այն չի պարունակում «Մանդատ»- ով Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների գիտակցումը, դեռ ավելին, հակաբանականորեն, այսօրվա թուրքիայի տարածական ամբողջականությունն է երաշխավորում ՆԱՏՕ-յով։
ՎՎԻՎ-ը ավելի հզոր է քան ՆԱՏՕ-յի հիմնադրման փաստաթղթերը։ ՆԱՏՕ-ն հակաբոլշևիկյան էր ի սկզբանե։ Հիմա ՆԱՏՕ-ն հակառուսական է իր էությամբ «Հայկական Հարց»-ը անտեսած։
ՆԱՏՕ-յի ստեղծման ժամանակ, Լենին-Աթաթուրք պայմանագրի լռությամբ հանդուրժելն է Հայաստանի շարունակական անելանելի թվացող վիճակների ստեղծողը։ Ռուսաստանն էլ լուռ է բոլշևիկյան անօրինակության (ԼԱՊ) մասին։
"Գլաստնոստը" դեռ չի հասել «Հայկական Հարց»-ին։ Մենք «Հայկական Հարց» եզրը չենք օգտագործում։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը (մեր սահմանների քարտեզը որոշողները) առայժմ իրար հետ չեն խոսում։ Նրանց, իրար հետ «Հայկական Հարց»-ով խոսեցնելու քայլ չի արվում։ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի հայերը, 3 միլիոն ռուսաստանի, 3 միլիոն եվրոպայի և 2 միլիոն ԱՄՆ-ում ապրող հայերը, աշխարհասփյուռ հայությունը , Հայաստանի կառավարության հետ համախոհ ներդաշնակությամբ ենք կազմակերպելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը։
Խնդրենք Ֆրանսիային, որ «Վերսալում» կազմակերպի այն, խորհրդանշելով 1919 թ. Փարիզի վեհաժողովում «Հայկական Հարց»-ի հանդեպ ցուցաբերած բարեգութ մոտեցումը: Այլընդրանք չկա։
Այս ճանապարհի վրա է բացվելու Բերդձորի (Լաչինի) միջանցքը։ Այս ճանապարհի վրա է տարալուծվելու ՆԱՏՕ-ն։
Ինջիլիքի օդանավակայանը շինված է Հայկական եղեռնի զոհերի չթաղված ոսկորների, գերեզմանների վրա։
«Հայկական Հարց»-ը ԱՄՆ-Ռուսաստան հակադրության զոհն է դառնում, այս անգամ առանց սոցիալիզմի մոլորությունների։
ԱՄՆ-ը պիտի օգնի Ռուսաստանին ապասոցիալիզմացման գործընթացին։ Սոցիալիզմ կառուցելու խաբկանքով Աթաթուրքի Լենինից ստացած պարգևների իրավական- քաղաքական գնահատականի եզրահանգումը ուշանում է միջազգային դատարանում, որովհետև մենք չենք տարել այն դատարան։
Այն է որոշելու «Հայկական Հարց»-ի ելքը։ Սոցիալիզմի պատրանքը էֆեկտիվ ցրման կարիք ունի, Կրեմլից մինչև Սպիտակ տուն։
Այդ զառանցանքի ստեղծողի դամբարանը դեռ կարմիր հրապարակում է։ ԱՄՆ-ը չափից ավել է միլիտարիզացվել, ի հաշիվ իրեն իսկ ստեղծած ոգեղենությանը, որը իրեն է թուլացնում։
Մենք այս 2 երկրների կռվախնձորն ենք եղել 106 տարի է, ինչը արհեստական է։ Մենք այդ երկուսի միջև կամուրճ ենք դառնալու, որը միակ իրատեսականն է։
Այս ոգեղեն քայլերի հանձնառություն վերցնողմերն էլ էն 21-րդ դարում «հայ դատի զինվոր»-ի կոչմանը հավակնելու։ Այս տարածքում է իմաստավորվում «Ինձ էլ բացակա չդնեք» -ով անմահացած նահատակների խնդրանքը։ Կապվենք Ճշտին։ Նույնանանք ճշտի հետ։ Շարժվենք այդ ճշտով։
Դամբարանակացված մտածողությունը,Գուլակների վախը, մեր մոլորոթյուններով մոլորված Ռուսաստանի հետ քրիստոնեական կապ ստեղծել չկարողանալը, Իվան Ահեղի կողմից, Կարմիր հրապարակում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու խորհրդին համահունչ դիվանագիտության ստեղծելու ուշանալը մեր սխալներն են։
Պատմության քառուղիներում տասնյակ անգամներ մեր պապերի ճշտով կողմորոշվելուց է, որ մենք այսօր կանք։ Մենք Քաղաքակրթություն ստեղծող Հայ ազգի հարատևության ապահովագրման շղթայի այս օղակի պատասխանատուներն ենք։
Ստորագրեք նախագահ Բայդենին ուղղված նամակը։ Նախագահ Պուտինին ողղված նամակի պատրաստումը ընթացքի մեջ է։
Հարգելի Վարչապետ։ Խնդրում ենք գործնական իրավագիտության կիրառման համար առաջ քաշեք «Հայկական Հարց», ՎՎԻՎ, ԼԱՊ իրավագիտական եզր- հասկացությունները, որոնք իրականում պետք է լինեին Մինսկի Խմբի առաքելության քննարկման առանցքները։
Եթե ունակ չեք այս իրավաբանական եզր հասկացությունները օգտագործել, ապա պարտավոր եք հիմնավորել Ձեր հրաժարականը միջազգային օրենսդրությամբ իր պարտավորվածությունը(ՎՎԻՎ) ուրանալ փորձող ԱՄՆ-ի, և ԼԱՊ-ի անօրինականության մասին լռող Ռուսաստանի քայլերի առաջ Ձեր անկարողության մասին։
Այս իրավաբանական ճգնաժամն է քողազերծելու «Հայկական Հարց» -ի խնդիրը լուծող երկրներին։ Ձեր հրաժարականն է խթանելու Միջազգաին դատարանի ներգրավվածությանը և «Հայկական Հարց»-ի մասին որոշում կատարողներին 102 տարի մշուշված իրազեկության հստակեցմանը։