Ինչպես գտնել բիզնես գործընկերներ ԵՄ-ում. Յան Ցինգել
19-08-2023 11:15:49 | Հայաստան | Հասարակություն
Այս տեսանյութը պատրաստել է ՙՙԱզատ քաղաքացի՚՚ քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝
Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՙՙԱզատ քաղաքացի՚՚ ՔՆԱԿ ՀԿ-ն եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Վիշեգրադի միջազգային հիմնադրամի տեսակետները:
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ «Վ4-ը հանուն Հայաստանի մարզերում երիտասարդական ձեռներեցության զարգացման» ծրագրի շրջանակներում 2022-2023թթ ընթացքում անցկացրեց 18 անվճար մարզային թրենինգներ երիտասարդների համար:
Աշխատաժողովներին մասնակցեցին 18-30 տարեկան 425 երիտասարներ, ովքեր հետաքրքրված էին սեփական կամ համատեղ բիզնես սկսելու մեջ, կամ արդեն ունեին/ներգրավված էին բիզնես/ում:
Թրենինգների ընթացքում զարգացվեցին տեղական բիզնեսի/ստարտափների երիտասարդ ներկայացուցիչների և սկսնակների կարողությունները և հմտությունները ձեռներեցության ոլորտում:
Դասընթացների նպատակներից էր նաև Հայաստանում իրականացվող/գործող ԵՄ նախագծերի, ծրագրերի և հաստատությունների մասին մասնակիցների իրազեկության բարձրացումը, նրանց սեփական բիզնես սկսելուն, իրենց ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելուն մղելը:
Թրենինգների մասնակիցներից 40-ը մասնակցեցին 2023թ. ապրիլին տեղի ունեցած երկու եռօրյա գարնանային դպրոցներին:
Ներկայացրած լավագույն բիզնեսի/սթարտափի գաղափարների համար 11 մասնակիցներից յուրաքանչյուրը արժանացան 50.000 դրամ մրցանակի: