Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ–ներով հարվածել է ՌԴ Բելգորոդի մարզի առողջարանին, երեք մարդ է զոհվել


Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ–ներով հարվածել է ՌԴ Բելգորոդի մարզի առողջարանին, երեք մարդ է զոհվել

  • 23-08-2023 12:21:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ուկրաինայի զինված ուժերն առավոտյան երկու անգամ ԱԹՍ-ներով հարձակվել են Բելգորոդի մարզի Լավի գյուղի վրա։
 
Երեք մարդ է զոհվել Ուկրաինայի կողմից Բելգորոդի Լավի գյուղի առողջարանի կրկնակի գնդակոծման հետևանքով, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
 
Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր, որ ուկրաինացի զինվորականները ԱԹՍ-ից երկու նռնակ են նետել Վալույսկի շրջանի Լավի գյուղի առողջարանի տարածքում, բեկորներից չորս պատուհան է կոտրվել,վնասվել է շենքի ճակատամասը։
 
«Վալույսկի շրջանի Լավի գյուղի առողջարանի տարածքի կրկնակի գնդակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել։
 
Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ից պայթուցիկ սարք են նետել, երբ մարդիկ փողոցում են եղել: Երկու տղամարդ ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Մեկ տուժածի կյանքի համար բժիշկները մինչև վերջ պայքարել են, սակայն ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել»,-գրել է Գլադկովն իր Telegram ալիքում։
 
Մարզպետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
 
Լավի գյուղը Վալույկի քաղաքից մոտ 7 կմ է հեռու, Ուկրաինայի սահմանից՝ մոտ 22 կմ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը