«Կասպերսկի» ընկերությունը Բյուրականի աստղադիտարանում անցկացրել է KasperSKY FEST առաջին փառատոնը


«Կասպերսկի» ընկերությունը Բյուրականի աստղադիտարանում անցկացրել է KasperSKY FEST առաջին փառատոնը

  • 24-08-2023 10:50:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունն օգոստոսի 23-ի երեկոյան, ՀՀ ԳԱԱ Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանում, «Արեգակի և աստղային կոնվեկցիոն գոտիների և մթնոլորտների դինամիկան» խորագրով միջազգային սիմպոզիումի շրջանակում անցկացրել է KasperSKY FEST առաջին փառատոնը։
 
Փառատոնն անցկացվել է սիմպոզիումին մասնակից աստղագետների ու ՀՀ պետական կառույցների և առաջատար ընկերությունների տեղեկատվական անվտանգության ու տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ:
 
«KasperSKY FEST-ը համատեղում է տիեզերքի մասին գիտությունները և արվեստը։ «Կասպերսկի»-ի համար շատ կարևոր է, որ տեղեկատվական անվտանգության և տեխնոլոգիաների մասնագետները մշտապես իրազեկ լինեն մասնավորապես բնական գիտությունների վերջին նվաճումներին, ինչպես նաև մշակույթի զարգացման արդիական միտումներին։ Անկասկած, աշխարհի տարբեր երկրներից Բյուրական ժամանած առաջատար աստղագետների և արվեստագետների հետ շփումը մեծապես օգտակար եղավ վերոնշյալ ոլորտների հայաստանցի մասնագետների համար։ Եվ այս համգամանքը հաշվի առնելով՝ մեր ընկերությունը նախատեսում է ամենամյա դարձնել KasperSKY FEST փառատոնը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
 
KasperSKY FEST-ի հյուրերը դիտել են Բյուրականի աստղադիտարանի երեք գմբեթներին ցուցադրված՝ աստղային երկնքի զարմանահրաշ պրոյեկցիաները, որոնցից մեկը նվիրված էր ակադեմիկոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կյանքին ու գործունեությանը։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ