Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է, երբ անմարդկային պայմանների պատճառով մարդիկ լքում են բնակավայրը. Մարուքյան


Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է, երբ անմարդկային պայմանների պատճառով մարդիկ լքում են բնակավայրը. Մարուքյան

  • 24-08-2023 15:01:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների դասական քաղաքականություն»:
 
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության։
 
«Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է՝ սկզբում կրակում են, սպանում, մարդկանց անդադար գերի են վերցնում, երկար ժամանակ սովի են մատնում, հետո միայն ելքի ճանապարհ են բացում, որ այդ անմարդկային պայմանների պատճառով մարդիկ առանց հնարավորության հեռանան բնակավայրից՝ ԼՂ-ից:
 
Սա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- գրել է Մարուքյանը։
 
Հիշեցնենք՝ վերը նշվածի մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միևնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է լարված մնալ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը