Պուտինն ու Էրդողանն առաջիկայում կհանդիպեն. Պեսկով


Պուտինն ու Էրդողանն առաջիկայում կհանդիպեն. Պեսկով

  • 25-08-2023 15:00:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ նմանատիպ հայտարարությունները համաձայնեցնում են գործընկեր–երկրների հետ։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս հանդիպելու են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Արդեն համաձայնություն կա,... բայց հիմնականում նմանատիպ այցելությունների մասին հայտարարությունները համաձայնեցնում ենք մեր գործընկեր–երկրների հետ։ Առաջիկայում կհայտնենք ձեզ, թե հստակ երբ և որտեղ է կայանալու այդ հանդիպումը։ Արդեն նախապատրաստական աշխատանքներ տարվում են, բավականին հստակ»,– ասաց Պեսկովը։
 
Ավելի վաղ թուրքական աղբյուրները գրում էին, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Սոչիում։ Որպես հավանական օր նշվում էր սեպտեմբերի 4-ը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը