Դուք շատ թանկ եք վճարելու դատարանի որոշման հիման վրա այս ստերի և ինձ զրպարտելու փորձի համար․ Ալեն Սիմոնյան
26-08-2023 10:49:01 | Հայաստան | Մեկնաբանություն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքյան» իր էջում գրառում է արել, որ իր մասին լրատվամիջոցներից մեկը զրպարտանք է հրապարակել:
«Նոր մի նյութ ինձ ուղարկեցին, որտեղ մի մեծ ցանկ էր՝ իբր իմ ունեցվածքների և ինձ վերագրվող շռայլությունների մասին:
Բազմաթիվ ծեծված և հերքված անհիմն վերագրումներ, փաստերի ուռճացում և այլն:
Մեջն էլ մի տողով, թե բա՝ հաջորդիվ կներկայացնենք այլ բաներ․․․
Իրականում մեծ հաճույք ստացա նյութը ընթերցելիս, քանզի բազմաթիվ ստեր, սխալներ, չճշտված պնդումներ, զրպարտանք է պարունակում, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցը կանխիկ գումարով վճարելու է այդ սխալների համար:
Բայց նյութի վերնագիրը լավն էր՝ «Թանկարժեք տղան», այո՛, և դուք շատ թանկ եք վճարելու դատարանի որոշման հիման վրա այս ստերի և ինձ զրպարտելու փորձի համար:»