Արմավիրում շունը կծել է տիրոջն ու անկել. արձանագրվել է կատաղություն հիվանդություն


Արմավիրում շունը կծել է տիրոջն ու անկել. արձանագրվել է կատաղություն հիվանդություն

  • 11-09-2023 18:12:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորապատ բնակավայրում մի քանի օր առաջ տիրոջը կծած շունն անկել է:
 
ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն արագ արձագանքել են՝ շանը ներկայացնելով լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում հաստատվել է կատաղություն հիվանդությունը։
 
Տուժող քաղաքացին դիմել է բուժհաստատություն և ստացել համապատասխան բժշկական օգնություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն