ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ձևավորման ուղղությամբ․ Մարուքյան


ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ձևավորման ուղղությամբ․ Մարուքյան

  • 15-09-2023 12:25:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ, այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մեկ տարի առաջ Հայաստանի տարածք Ադրբեջանի զինուժի ներխուժմանը։
 
«Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառ. կմ օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահաջներին Ադրբեջանի զինված ուժերը դուրս չեն բերվել օկուպացված տարածքներից»,- գրել է Մարուքյանը՝ շեշտելով՝ «Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան ՀՀ ինքնիշխան տարածքից, և ադրբեջանական բանտերից պետք է ազատ արձակվեն բոլոր ռազմագերիները ու այլ պահվող անձինք»։
 
2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում առաջացավ մի քանի ուղղություններով։
 
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի վերահսկողության տակ անցավ ավելի քան140 քառակուսի կիլոմետր տարածք։ Երկօրյա մարտերի ընթացքում 224 հոգի զոհվեց, նրանցից առնվազն 11-ը սպանվեց ադրբեջանական գերության մեջ։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին վերադարձրեց 156 զինծառայողի մարմին, հայրենադարձվել է 17 գերի, դեռ երկու զինծառայող համարվում է անհետ կորած։ Ադրբեջանն, իր հերթին, հաղորդել է իր կողմից 80 զոհի մասին։ Պաշտոնական տվյալներով, այս պահին ադրբեջանական բանտերում 33 հայ գերի է պահվում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play