Եվս մեկ անգամ վերահաստատվեց՝ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է. «Քաղաքացիական պայմանագիր»


Եվս մեկ անգամ վերահաստատվեց՝ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է. «Քաղաքացիական պայմանագիր»

  • 18-09-2023 19:52:01   | Հայաստան  |  Քաղաքական

Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար:
 
Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որում նաև ասված է.
 
«Սիրելի ժողովուրդ, սիրելի երևանցիներ,
 
Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած ձայների թվով առաջինն է եւ ամենամեծ խմբակցությունը կունենա Երեւանի ավագանիում:
 
Հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին քվե տված քաղաքացիներին: Ընտրություններին այս կամ այն պատճառով չմասնակցած մարդկանց ձայնը նույնպես լսում ենք:
 
Առջևում դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ հանուն Երևանի, հանուն անկախ Հայաստանի:
 
«Քաղաքացիական պայմանագիրը» հավատարիմ է մնալու իր հռչակած սկզբունքներին և իր ստացած մանդատը ծառայեցնելու է իր նախընտրական ծրագրի իրագործմանը:
 
Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին, բայց մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք: Մեր նպատակը ձեզ ծառայելն է»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական