Թուրքական ձեռագրով և արդարացմամբ խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունով Ադրբեջանը փորձում է Արցախում հիմնովին փոխել ժողովրդագրական պատկերը. Կարեն Հովհաննիսյան
Թուրքական ձեռագրով և արդարացմամբ խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունով Ադրբեջանը փորձում է Արցախում հիմնովին փոխել ժողովրդագրական պատկերը. Կարեն Հովհաննիսյան
«Թուրքական ձեռագրով և արդարացմամբ խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունով Ադրբեջանը փորձում է Արցախում հիմնովին փոխել ժողովրդագրական պատկերը։
Այս ձեռագիրը ծանոթ է Սիրիայից։
Տոտալ շրջափակումով արդյունքի չհասնելով, Բաքվի բռնապետը ռազմական այլ հանցագործների հետ, որոշել են այս կերպ հայաթափել Արցախը։ Չկա Հայ, չկա խնդիր սկզբունքով են առաջնորդվում․․․
Արցախում այս պահին տեղի ունեցողը շարունակությունն է 44-օրյա պատերազմի, միայն մի տարբերությամբ, որ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ և այն խաղաղ բնակչությունը, որը գտնվում է սովի շեմին, ենթրակվում է ռազմական հարձակման, ինչն իրենից ենթադրում է զոհեր և վիրավորներ, ասել է թե կրկին ռազմական հանցագործություն է տեղի ունենում։
Պլանավորված, երկար մտածված ռազմական հանցագործություն։»