ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ղարաբաղում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ղարաբաղում

  • 20-09-2023 10:12:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Անտոնիո Գուտերեշը շարունակում է մտահոգված լինել ԼՂ-ում հումանիտար իրավիճակով։
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ղարաբաղում և իրականացնել 2020 թվականի համաձայնագրերը: Այս մասին ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։
 
«Գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ, որի հետևանքով կան զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - ասել է Դյուժարիկը:
 
Նա ասել է, որ գլխավոր քարտուղարը շարունակում է մտահոգված լինել ԼՂ-ում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու մարդասիրական կազմակերպությունների լիարժեք մուտքը ԼՂ։ Գուտերեշը նաև կողմերին կոչ է անում կենտրոնացնել ջանքերը վստահություն ձևավորելու և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար:
 
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
 
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play