Իրանը չեղարկեց դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը


Իրանը չեղարկեց դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը

  • 21-09-2023 10:52:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան ավիաչվերթների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն թռիչքների արգելքը։ Այս մասին երեկ երեկոյան հայտնել է ISNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին։
 
«Երբ ռազմական գործողությունների սկսման մասին հաղորդումներ եղան, մենք թռիչքների արգելք սահմանեցինք, այսօր հայտնի դարձավ հրադադարի մասին, ուստի որոշ թռիչքներ թույլ տրվեց իրականացնել», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play