Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին. Հաջիև


Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին. Հաջիև

  • 21-09-2023 12:28:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին և կարծում է, որ որքան շուտ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն, այնքան լավ կլինի Հարավային Կովկասի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
 
«Մենք աջակցում ենք խաղաղության օրակարգին և հավատում ենք, որ որքան շուտ խաղաղության պայմանագիր կնքվի երկու երկրների միջև, այնքան լավ ողջ տարածաշրջանի համար», - ասել է Հաջիևը Euronews-ին տված հարցազրույցում։
 
Նա հավելել է, որ Ադրբեջանը նաև աջակցում է ինտեգրված Կովկասյան տարածաշրջանի հայեցակարգին և կոչ է արել Երևանին «ձգտել բարիդրացիական հարաբերությունների հարևան երկրների հետ՝ նրանց նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու փոխարեն»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play