Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է տարածաշրջանում իրավիճակը. ԱՄԷ պետնախարար


Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է տարածաշրջանում իրավիճակը. ԱՄԷ պետնախարար

  • 22-09-2023 10:40:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄԷ պետնախարար Ահմեդ բին Ալի Ալ Սայեղը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց` ԱՄԷ-ն ողջունում է հրադադարը, որին հնարավոր է եղել տարածաշրջանում հասնել երեկ ՌԴ միջնորդությամբ:
 
«Բոլոր կողմերը ընտրել են հանդարտ և լարվածության թոթափման ճանապարհը: Ի հեճուկս հրադադարի, սակայն, մենք չենք կարող չընդգծել, թե ինչքան կարևոր է, որ բոլոր կողմերը ապահովեն քաղաքացիական անձանց ապահովությունը և անվտանգությունը լարվածության պայմաններում: Բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ թիմերի տեղակայումը քաղաքացիների համար ապաստան տրամադրելու առումով, մեծ ցավ ենք ապրում քաղաքացիական անձանց մահվան առթիվ, անկեղծ ցավակցություն ենք հայտնում խաղաղապահների ընտանիքների անդամներըին, նրանց, ովքեր զոհվեցին` կատարելով իրենց պարտականությունները, բարձր ենք գնահատում ԿԽՄԿ-ի կարողությունը` օգնություն հասցնելու դրա կարիքն ունեցողներին` կողմերի համաձայնությամբ: Այս կառուցողական մոտեցումը արդյունավետ օրինակ է, թե ինչպես կարելի է երկխոսության միջոցով բոլորի համար դրական արդյունքի հասնել, հատկապես` թեթևացնել քաղաքացիական անձանց տառապանքը` տրամադրելով անհրաժեշտ մարդասիրական օգնություն: Այս համատեքստում ողջունում ենք մարդասիրական օգնության մատակարարումներն այս շաբաթվա ընթացքում, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը տարածաշրջանում գտվնող հիվանդանոցներին»,- ասաց նա:
 
ԱՄԷ պետնախարարը նշեց` քաջալերող է այն հանգամանքը, որ այսօր Եվլախում եղան բանակցություններ, հույս ունենք, որ դրանց միջոցով կամրապնդվի փոխըմբռնումը, մենք ընդգծում ենք, որ կարևոր են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, այդ թվում` հարգանքը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ և վեճերի խաղաղ հանգուցալուծումը: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է տարածաշրջանում իրավիճակը, և որքան հրատապորեն է անհրաժեշտ լրացուցիչ երկխոսություն բոլոր մակարդակներում, որ ճանապարհ հարթվի խաղաղ և բարեկեցիկ ապագայի համար` հանուն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը