Կապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը


Կապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը

  • 22-09-2023 12:30:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Հաշվի առնելով նշված ընտանիքների կարիքների բավարարման հրատապությունըч նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները հատկացնել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում՝ դրանցում ավելացումներ անելու նպատակով:
 
Ըստ հիմնավորման՝ նոր վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ նախորդ տարիներից եկող խոչընդոտ առաջացրած և հետագայում աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը խաթարած սահմանային միջադեպերով պայմանավորված շինարարական աշխատանքների մասնակի դադարը և դեպի Շուռնուխ բնակավայր տանող գրունտային ճանապարհի փլուզման հետևանքով վերջինիս անանցանելի դառնալու հանգամանքը: Բացի այդ՝ բնակելի թաղամասի տարածքով խմելու ջրի մատակարարման բացակայության խնդրով պայմանավորված՝ թաղամասի կարիքների համար օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու անհրաժեշտությունը, որն իրականացվում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից՝ բարեգործական ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ լրացուցիչ 24 խմ տարողությամբ ջրամբարի կառուցումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Խոչընդոտ է հանդիսացել նաև տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրասնուցման գիծը, որի տեղափոխությունն իրականացվելու է կառուցապատողի ֆինանսավորմամբ՝ մատակարար կազմակերպության կողմից:
 
Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ դրամ, որից 2022 թ. չիրացված գումարը՝ շուրջ 228,0 մլն դրամ: Բնակելի թաղամասի ավարտն ապահովելու համար անհրաժեշտ է 2023 թ. ֆինանսավորել լրացուցիչ 228 մլն դրամով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play