Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները պետք է պահպանվեն․ Իրանի նախագահ
22-09-2023 14:56:58 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
factor.am. Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ելույթ ունենալով Թեհրանում զինված ուժերի զորահանդեսի արարողության ժամանակ, անդրադարձել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, փոխանցում է Մեհր գործակալությունը։ Նա նշել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պահպանելու են «տարածաշրջանի զինված ուժերը և որ օտար ուժերի ներկայությունը խնդրահարույց է»։ Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին Ռաիսին ասել է․ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, բայց մենք ընդգծում ենք, որ հայերի իրավունքների պահպանումը և նրանց վիճակը հարգելը անհրաժեշտություն է»։