Անվտանգության հնարավոր երաշխիքների կամ համաներման մասին բանակցություններն Ադրբեջանի հետ դեռևս արդյունքներ չեն տվել․ Դավիթ Բաբայան


Անվտանգության հնարավոր երաշխիքների կամ համաներման մասին բանակցություններն Ադրբեջանի հետ դեռևս արդյունքներ չեն տվել․ Դավիթ Բաբայան

  • 22-09-2023 19:57:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Անվտանգության հնարավոր երաշխիքների կամ համաներման մասին բանակցությունները, որն իբր առաջարկում է Բաքուն, դեռևս կոնկրետ արդյունքներ չեն տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին  «Reuters»-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
 
«Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սոված են, էլեկտրականություն չկա, վառելիք չկա։ Մենք շատ տեղահանվածներ ունենք», - ասել է նա գործակալությանը:
 
Բաբայանի խոսքով ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 22-ին Հայաստանից հումանիտար ավտոշարասյան ժամանման մասին, սակայն Լաչինի միջանցքը դեռ պատշաճ չի աշխատում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը