Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է. ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել


Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է. ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել

  • 26-09-2023 11:53:16   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ԼՂ ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 
 
Սիրելի' հայրենակիցներ 
 
Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու  պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։ 
 
Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։
 
Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։ 
 
Խնդրում ենք ըմբռնուվ մոտենալ. Մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով,  ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով։»
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն