Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է. ՀՀ քննչական կոմիտե


Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է. ՀՀ քննչական կոմիտե

  • 29-09-2023 12:12:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դատարանը բավարարել է Մ.Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը և վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորվել է։ 
 
Հիշեցնենք, որ Մ.Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն բանի համար, որ նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, ապա նաև  սեպտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում տեղադրված գրառման մեջ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:
 
Սեպտեմբերի 28-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով ձերբակալվել էր։ 
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում.  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն