Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին


Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

  • 30-09-2023 13:24:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող մարդասիրական իրավիճակի կապակցությամբ:
 
«Միացյալ Թագավորությունը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական նշանակության ֆինանսավորում հատկացնելու մասին, որն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օգնություն և այլ աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում բնակչության խոցելի խմբերին:
 
1 միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորումը ԿԽՄԿ-ին կնպաստի նաև վիրավորներին տեղափոխելու և տեղահանված անձանց ընտանիքներին կապի պահպանման հարցում օգնելու գործում»,- նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:
 
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին նշել է, որ այդ ֆինանսական փաթեթը կօգնի պաշտպանել տեղահանված ընտանիքները և կենսական օգնություն կցուցաբերի բնակչության առավել խոցելի խավերին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play