Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ


Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ

  • 30-09-2023 22:20:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը հայտնել է․
 
«Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ  ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ,   հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։
 
Սա չափազանց բարդ աշխատանք է՝ այն դեպքում,  երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։
 
Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։
 
Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ  ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու  քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։
 
Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան՝ դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play