Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխադարձ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության շրջանակում. Բայրամով


Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխադարձ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության շրջանակում. Բայրամով

  • 03-10-2023 11:22:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխադարձ խաղաղության հաստատմամբ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում։
 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ հանդիպման ժամանակ։
 
Ինչպես «AZERTAC»-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, Ջեյհուն Բայրամովը, խոսելով Հայաստանի մասին, նաև ասել է.
 
«Հայաստանը և, այսպես կոչված, 30 տարի Ադրբեջանի տարածքում ստեղծված վարչակարգը սպառնալիք են ստեղծում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար, ինչը պահանջում է Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության դեմ տեղական հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնել՝ լիովին համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքին»։
 
Նա խոսել է նաև զինաթափման գործընթացի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող այլ հրատապ միջոցառումների, ինչպես նաև հայ բնակիչների վերաինտեգրման ինտենսիվ գործունեության մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play