Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում


Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում

  • 03-10-2023 13:50:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Բազմիցս ենք ասել, որ Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հետ: Սա նաև փոխանցվել է ռուս գործընկերներին:
 
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
 
«ՀՀ-ն սուվերեն պետություն է, և մենք պետք է առաջնորդվենք բացառապես ՀՀ պետական շահերով»,- նշեց պատգամավորը:
 
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը սպառնալիքներից կանցնի՞ հստակ գործողության, և այդ պարագայում ՀՀ-ն ունի՞ հաշվարկ, թե ինչպես է հաղթահարելու հնարավոր խնդիրները, Աղաջանյանն ասաց՝ հիմա չի մեկնաբանի այդ հարցերը, սակայն ՀՀ-ն հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի. «Բայց պնդել, որ ՌԴ-ի կողմից նման գործողություններ կլինեն, այս պահին անհիմն է: Հայաստանը Ռուսաստանի թշնամի չի համարում»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play